News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Vega տանող հրթիռը Մարոկկոյի համար նախատեսված արբանյակով չորեքշաբթի լույս գիշեր հաջողությամբ մեկնարկել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 22.43-ին: Կուրու տիեզերակայանից հրթիռի արձակումը այս հարթակից 10-րդն է տարեսկզբից սկսած եւ գրեթե 6 տարում Vega-ի 11-րդ մեկնարկը:

Տանող հրթիռում է գտնվում Mohammed VI – A արբանյակը, որը Մարոկկոյի համար կառուցել է Thales Alenia Space կոնսորցիումը: Այն նախատեսված քարտեզագրական եւ գեոդեզիական աշխատանքների, տարերային աղետների կանխման եւ վերահսկողության, շրջակա միջավայրի փոփոխությունների վերահսկողության եւ սահմաններին ու առափնա գոտիներին հետեւելու համար: Այն կշռում է մոտ 1,11 տոննա:

Արբանյակը պետք է հրթիռից անջատվի մեկնարկից հետո 55 րոպե անց:

Vega-ն թեթեւ տանող հրթիռ է, անունը ստացել է ի պատիվ հյուսիսային կիսագնդի երկրորդ պայծառագույն աստղի: Չորսաստիճան РН-ի առաջին արձակումը կատարվել է 2012 թվականի փետրվարին Կուրու տիեզերակայանից (Ֆրանսիական Գվիանա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ