News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ». Երեւանի պետական համալսարանի մի մեծ խումբ ուսանողներ երեկ դասադուլ հայտարարեցին՝ բողոքելով «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի դեմ, որով նախատեսվում է ընդհանրապես վերացնել ակադեմիական տարկետումը, այսինքն՝ բոլոր ուսանողներին տանել բանակ։

Դժվար է ասել, թե կոնկրետ քանի մարդ էր մասնակցում երեկվա դասադուլին, բայց միանշանակ է, որ դա վերջին մեկ տարվա ընթացքում ամենազանգվածային բողոքի ակցիան էր Հայաստանում։

Ամենահետաքրքիրն այն է, որ վերը նշված օրենքը շրջանառության մեջ է շուրջ մեկ ամիս, իսկ հարցի քննարկումն առաջին ընթերցմամբ տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ։ Ու այն ժամանակ հատուկենտ ուսանողներ էին փողոց դուրս եկել բողոքելու համար։ Հիմա նրանց թիվը տասն անգամ շատ է, եւ հարց է ծագում, ո՞րն է սրա պատճառը։ Օրենքի բովանդակության մեջ ոչինչ չի փոխվել, այս ընթացքում որեւէ գաղտնիք չի բացահայտվել, բացի թերեւս մեկից. լրջագույն հարց է առաջացել, թե արդյոք օրենքի հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1992 թվականին օրինական ձեւով է ազատվել բանակից։

Այս հարցն, ընդ որում, առաջացել է նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո։ Բացի դա, պարզվել է, թե ինչ նկատի ունի Վիգեն Սարգսյանը, երբ իր պաշտոնական կենսագրության մեջ հպարտորեն գրում է եւ ամբիոններից հպարտորեն հայտարարում, թե 2000-2003 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում. այդ թվականներին նա եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտը։

Այս փաստերի հրապարակային արծարծումը եւ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ու Պնախարարի բախումը մի տեսակ ցաքուցրիվ արեցին կոմֆորտի այն մթնոլորտը, որ իշխանություններին հաջողվել էր ձեւավորել «Ազգ բանակ», «Պետություն-սրբություն», «Ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ» եւ այս կարգի այլ կոնցեպտների ծխածածկույթի ներքո։

Սկսեցին բազմաթիվ հարցեր առաջանալ, ինչպես օրինակ՝ օրենքի ընդունումից հետո ի՞նչ է լինելու այն անձանց հետ, ովքեր զորակոչից խուսափում են առողջական տարբեր անհեթեթ պատճառաբանություններով։ Այսինքն՝ ոչ թե ակադեմիական կոռուպցիայի համակարգից են օգտվում, այլ առողջապահական կոռուպցիայի։ Պարզվեց՝ օրենքը ոչ մի սպառնալիք չի ստեղծում նրանց համար, ինչը նշանակում է, որ բուհական համակարգում ծվարած կոռուպցիոն ուսանողները շուտով կդառնան կոռուպցիոն մահամերձեր եւ հավերժական տարկետում կստանան բանակից։ Արդյունքում կստացվի, որ «արդարություն» է հաստատվում միայն նրանց նկատմամբ, ովքեր իրականում որեւէ հակաօրինական մտադրություն չունեն եւ չեն ունեցել։

Այս իմաստով ճիշտ են դասադուլ անող ուսանողները, երբ ասում են, որ խնդիրը բանակ գնալ-չգնալը չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունները հերթական անգամ ռազմահայրենասիրական կոչերի ծխածածկույթի տակ փորձում են չնկատելու տալ այն իրականությունը, որ տիրում է բանակում ծառայելու ոլորտում: Արտոնյալները չեն ծառայել եւ շարունակում են չծառայել բանակում: Եվ այս իրականությունը չի փոխվելու Վիգեն Սարգսյանի բերած օրենքի ընդունումից հետո: Եվ այս գիտակցումն է, որ մարդկանց շրջանում ընդվզում է առաջացնում:

Ինչքան հեռու կգնա այս շարժումը, դժվար է ասել: Պարզ է, որ հիմա ԱԱԾ, ՊՆ, ոստիկանության աշխատակիցները, բուհական ղեկավարները «բացատրական աշխատանքներ» են տանում ուսանողների հետ, անհանգստացած այն փաստից, որ մի փոքրիկ խումբ ուսանողները վեր են ածվել բավական մեծ մի խմբի:

Թե ինչպիսի արդյունքներ կտա այս աշխատանքը, հիմա դժվար է ասել: Դա կերեւա առաջիկա օրերին: Բայց ակնհայտ է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումից առաջ, նախագծի շուրջ հաստատված մթնոլորտը վերջնականորեն փչացել է եւ սա իր արտահայտությունը կունենա խորհրդարանական սպասվող քննարկումների վրա: Ի վերջո, ԱԺ-ում առաջին ընթերցման ժամանակ Վիգեն Սարգսյանը վերջինը խոսեց, ու եզրափակիչ ելույթի մեծ մասը նվիրեց «Ելք» խմբակցության դեմ հարձակումներին: «Ելքը» պատասխանելու հնարավորություն կունենա միայն երկրորդ ընթերցման ժամանակ, եւ մեծ է հավանականությունը, որ կօգտվի այդ հնարավորությունից: Մնում է կռահել, թե այդ ժամանակ ԱԺ ցանկապատների տակ քանի՞ ուսանող կլինի կանգնած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ