News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան շարունակում է համալրվել նոր գույքով:

Վերջերս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հանդիպման ընթացքում քննարկվել էր Գլենդել քաղաքի կողմից, որպես նվիրատվություն, ՀՀ ԱԻ նախարարությանը 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ եւ պատգարակներ հատկացնելու հարցը:

Արդեն այսօր՝ նոյեմբերի 8-ին խոստացված ավտոմեքենաները եւ գույքը հանձնվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

ՓԾ հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական եւ հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ եւ եռաճյուղ փողրակներով:

ՀՀ ԱԻ նախարարությունը եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի միջեւ համագործակցությունը նոր մեկնարկ է ստացել՝ խորացնելով արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ