News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում շարունակվում են հակակոռուպցիոն գործի շրջանակներում կալանքները, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, կալանավորվել էին 11 արքայազներ եւ 38 ազդեցիկ պաշտոնյաներ ու գործարարներ։ Նրանց մեղադրում են փողերի լվացման, կաշառակերության, դրամաշորթության եւ շահադիտական նպատակներով պետական պաշտոնյայի լիազորությունների չարաշահման մեջ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալությունների ալիքը  շարունակվել է նոյեմբերի 8-ին։ Սակայն դեռեւս հայտնի չէ, թե քանի մարդ եւ կոնկրետ ով է կալանավորվել։ Աղբյուրների փոխանցմամբ՝ շատերին հարցաքննել են, սակայն նրանք դեռ ազատության մեջ են։ Սպասվում է, որ կալանավորվածների ընդհանուր թիվը կարող է հասնել 100-ի։

Դրանից բացի, ԿԲ հրամանով շարունակվում է անհատների եւ ընկերությունների հաշիվների արգելափակումը։ Վերջին տեղեկություններով՝ սառեցվել է ավելի քան 1700 հաշիվ, եւ այդ թիվը շարունակում է աճել։

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 1200 հաշիվներ են սառեցրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ