News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը նոյեմբերի 8-ին պաշտոնապես չեղյալ է համարել հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի կողմից միակողմանիորեն ճանաչված անկախության հռչակագիրը , հաղորդում է AFP-ն:

«Հոկտեմբերի 27-ի անկախության հռչակագիրը անվավեր եւ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել », — նշվում է դատարանի հայտարարության մեջ:

Իսկ Կատալոնիայում նոյեմբերի 8-ին արհմիությունների կողմից հայտարարված գործադուլներ են անցկացվում: Գործադուլը կաթվածահար է արել երթեւեկությունը. մարդիկ շրջանի 50 տեղերում փակել են ավտոճանապարհները:

Ավտոմոբիլային եւ երկաթգծային հաղորդակցությունը խափանվել է: Գործադուլը պետք է նաեւ այլ ոլորտներին վերաբերեր, սակայն AFP տվյալներով սրճարանների, խանութների, մետրոյի աշխատակիցների 85 տոկոսն աշխատանքի է դուրս եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ