News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան պատմական է անվանել եւ ընդգծել է դրա հաջող բնույթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը հաջող էր, սա պատմական իրադարձություն է,- հինգշաբթի Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Սի Ցզինպինը: - Մենք միասին նախանշեցինք ապագայում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունները եւ «ճանապարհային քարտեզ» մշակեցինք: Մենք ԱՄՆ-ի հետ կաշխատենք, որպեսզի մեր ձեռք բերած կոնսենսուսը էլ ավելի մեծ օգուտ բերի մեր երկրների ժոովուրդներին եւ ամբողջ աշխարհի մարդկանց»:

Թրամփի այցի ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր 253,4 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել: Չինաստան Թրամփի այցը կտեւի նոյեմբերի 8-ից 10-ը: Սա նրա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շրջագայության մասն է, որը վերջին 25 տարում ԱՄՆ նախագահների նախաձեռնած շրջագայություններից ամենաերկարատեւն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ