News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների վարչական ակտերի բողոքարկումը պետք է ավելի արագ ուսումնասիրել։ Այս մասին նոյեմբերի 9-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ վարչական ակտերի մեծ մասը գրվում է վարորդներին։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վարչական ակտերն առաջին հերթին բողոքարկում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով։ Վարչական մակարդակով մերժված դիմումները ընդունվում են դատական վարույթ, նշեց վարչապետը։

Դատարանների բեռնաթափման համար նա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, տրանսպորտի, կապի եւ ՏՏ  նախարար Վահան  Մարտիրոսյանին, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին հանձնարարեց 2 ամսում կազմել եւ կառավարության աշխատակազմին ներկայացնել բողոքների ուսումնասիրման թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման մասին առաջարկներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ