News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-ին շրջանների մեծ մասում, 11-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Նոյեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, 11-14-ը՝ առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +10+12,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+10,

Լոռիում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +8+11,

Տավուշում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +8+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +12+14,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +11+13,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +11+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +11+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +8+10,

Արցախում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +10+13:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ