Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի Թաիրով գյուղի վարչական տարածքում՝ ճանապարհի դիտահորերի չգործելու պատճառով անջրեւաջրերը ողողել են փողոցները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, 1 կմ-անոց ճանապարհին կուտակված անձրեւաջուրը լցվում է ինչպես բնակիչների տները, այնպես էլ հարակից օբյեկտներ։ Բնակիչները հայտնել են, որ ամեն անգամ, երբ անձրեւ է գալիս, նույն վիճակն է. «Դիմել ենք է՛լ մարզպետարան, է՛լ գյուղապետարան, սակայն ապարդյուն: Ո՞վ է պատասխան տալու սրա համար։ 21-րդ դարում դժվա՞ր է դիտահորերը բացել, թե՞ քարի դարում են Արմավիրի մարզպետն ու Թաիրովի գյուղապետը ապրում»: