News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր՝ նոյեմբերի 9-ին, տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին եւ տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի առանձնազրույցը:

Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Մոլդովայի նախագահը ցանկալի հյուր է մեր երկրում եւ բարձր է գնահատել նրա պաշտոնական այցը, որը կայանում է Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում:

Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար եւ իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ