News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի խոսքով՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարձր մակարդակի ու դինամիկ զարգացող, եւ պետք է շարունակել բազմաոլորտ գործակցության էլ ավելի ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Վրաստանի մրցակցային գործակալության միջեւ այսօր Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որի նպատակը մրցակցության քաղաքականության եւ մրցակցային օրենսդրության կիրառման ոլորտում երկու երկրների միջեւ փոխգործակցության խթանումն ու ամրապնդումն է:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ հետ, եւ կողմերը համատեղ նախանշել են համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Վրաստանի ընկերությունների համար երկու երկրներում հավասար մրցակցային միջավայրի ապահովման եւ մրցակցային խոչընդոտների համատեղ ուսումնասիրության հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը կարեւորել է կոնկրետ ապրանքային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների վերհանումը եւ համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ