News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երեւան կատարած պաշտոնական այցի շրջանակներում  նոյեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Մոլդովայի նախագահը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, որից հետո մոլդովական պատվիրակության հետ այցելել է Եղեռնի զոհերի հուշարձանին: Նա նաեւ թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել:

«Ինձ վրա մեծ զգացմունքային տպավորություն եւ  անջնջելի հետք թողեցին պատմական փաստաթղթերը, լուսանկարները, հայ ժողովրդին ավելի քան հարյուրամյակ առաջ բաժին հասած ողբերգական դեպքերի ականատեսների՝ այստեղ թանգարանում եւ յուրաքանչյուր հայի սրտում պահպանվող  վկայությունները», - գրել է Իգոր Դոդոնը:

Թանգարան այցից հետո Մոլդովայի նախագահը թանգարանի մոտ գտնվող պուրակում եղեւնի է տնկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ