News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ելած եւ դասադուլ հայտարարած ուսանողներին հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին, որ հանդիպմանը ներկա լինեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն ի վերջո համաձայնության եկան, որ 5 հոգով բարձրանան վարչապետի մոտ. հանդիպումը կտեսագրվի եւ տեսագրությունը կտեղադրվի կառավարության կայքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

Տպել
Ամենաշատ