News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուսման տարկետումը վերականգնելու պահանջով ցույց անող ուսանողների եւ վարչապետի հանդիպումը քիչ առաջ ավարտվել է։

Վարչապետը ուսանողների պահանջը լսել է եւ առաջարկել «Պաշտպանության մասին» օրենքի ընդունումից հետո  առաջարկներ ներկայացնել կառավարություն։ Իսկ ուսանողների՝ տարկետումը վերականգնելու պահանջը չի ընդունվել։ Հանդիպումից հետ ուսանողները լրագրողների հետ զրույցում հայտնել են՝ դեմ են, որ օրենքն այս տեսքով ընդունվի, իրենց պահանջն անփոփոխ է։

Այսպիսով վարչապետի, կրթության եւ գիտության, պաշտպանության նախարարների  եւ ուսանողների  հանդիպումն անպտուղ է անցել։ Ուսանողները հայտարարել են, որ վաղվանից շարունակելու են դասադուլը մինչեւ ընդունվի իրենց պահանջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ