News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում: NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան Արմինե Ֆարմանյանը նշեց, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտնել է, որ ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանը իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր է ճանաչվում եւ դատապարտվում 24 տարվա ազատազրկման ու 1 միլիոն դրամ տուգանքի, իսկ Արթուր Միհրանյանը՝ 22 տարվա ազատազրկման եւ 1 միլիոն դրամ տուգանքի:

Դատավորի դատավճռին ամբաստանյալները որեւիցե կերպ չեն արձագանքել:

Նշենք, որ ամբաստանյալներից Արթուր Միհրանյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարել էր, թե Կարեն Վարդանյանին ինքն է սպանել եւ ամբողջ մեղքն ընդունել էր: Գեւորգ Զոհրաբյանն իր ցուցմունքում եւս ասել էր, որ փորձագետի սպանության հետ որեւիցե կապ չունի, բացի այն, որ թաքցրել է կատարվածը:

Մեղադրողը երկու ամբաստանյալների համար էլ պահանջել էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Աղթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ