News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին խնդրել է լքել Լիբանանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով SPA գործակալությունը։

«Լիբանանի Հանրապետությունում ընթացիկ իրադրության կապակցությամբ Սաուդյան Արաբիան իր ենթականերին խնդրել է լքել այդ երկիրը հնարավորինս շուտ»,- փոխանցում է գործակալությունը Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարությունը։

ԱԳՆ-ից նաեւ հայտնել են, որ Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Լիբանան այցելություններից։

Իր հրաժարականի մասին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնել էր  Էր Ռիադից՝ տեղեկացնելով, որ իր կյանքին վտանգ էր սպառնում: Սաադ Հարիրին իր հրաժարականի հիմնական պատճառ է համարել «Իրանի եւ ի դեմս «Հիզոբոլլահ» շիական շարժման նրա դրածոների միջամտությունը երկրի ներքին գործերին:

Հարիրին իր հրաժարականի հայտարարության մեջ քննադատել էր Իրանին եւ «Հիզբոլլահին»՝ նշելով, որ նրանք արաբական երկրներում երկպառակություն են սերմանում, եւ որ ինքը վախենում է իր կյանքի համար: Լիբանանի նախկին վարչապետ եղած նրա հայրը զոհվել է 2005 թվականին ռումբի պայթյունի հետեւանքով:

Նախկին վարչապետ Հարիրիին Էր Ռիադում հարկադրանքով են պահում՝ վստահ են Լիբանանում

Լիբանանի վարչապետի հրաժարականն ընդունվել է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ճնշմամբ. Իրանի ԱԳՆ

Հրաժարական ներկայացրած Լիբանանի վարչապետը հայտնել է իր դեմ մահափորձ պատրաստելու մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ