News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ ջանքերը կարող են Իրանին հարկադրել սեփական միջուկային զենքը ստեղծել: Այս մասին Time ամսագրին տված հարցարույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե դուք ցանկանում ենք միջուկային գործունեության պատճառով դադարեցնել Իրանի հետ ցանկացած հարաբերությունները , դուք նոր Հյուսիսային Կորեա կստեղծեք: Եթե դուք դուրս եք գալիս 2015-ի համաձայանգրից, որն է մյուս տարբերակը՝ պատերա՞զմ սկսե՞լ, հարձակվե՞լ Իրանի վրա: Դա խելահեղություն կլինի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային համաձայանգրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը՝ «Իրանի վերաբերյալ լավագույն գործարքն է»:

Նրա խոսքով՝ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու դեպքում տհաճ հետեւանքներ կարող են լինել:

«Որովհետեւ դա հենց այն է, ինչի հետ մենք բախվեցինք Հյուսիսայի Կորեայի դեպքում: 10-12 տարի անց դուք կարթնանաք եւ կպարզենք, որ Իրանը անվերահսկելի միջուկային զենքի է տիրապետում», - ասել է Մակրոնը:

Նա նշել, է, որ ցանկանում է, որ Վաշինգտոնը միանա այն ջանքներին, որոնք կստիպեն Իրանին տարածաշրջանի իր դաշնակիցներին բալիստիկ հրթիռներ չմատակարարել՝ նկատի ունենալով Եմենի կողմից դեպի Սաուդյան Արաբիա արձակված հրթիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ