News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ–արեւելյան Բաթման քաղաքում հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող այգու մուտքի մոտ գտնվող ցուցանակի վրայից կրկին ջնջել են երաժշտի անունը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Բաթմանի քաղաքապետարանը օրեր առաջ վերականգնել էր այգու մուտքի մոտ տեղադրված ցուցանակը, որի վրայից անհայտ անձը կամ անձիք ներկով ջնջել էին Արամ Տիգրանի անունը։

Սակայն վերականգնված վիճակում այգու ցուցանակը երկար չի մնացել։ Ցուցանակի վրայից կրկին ջնջել են Արամ Տիգրանի անունը։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայազգի երաժիշտը, ով ծնվել է   1934-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում, 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերեն եւ հակառակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Ամենաշատ