Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը  2018 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու։ Պատգամավորները  քննադատում են, որ գնաճի պարագայում կառավարությունը չի նախատեսել աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում։ 

Պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ խմբակցությունում դեռ վերջնական դիրքորոշում  չունեն՝ ինչպես պետք է քվեարկեն, մինչդեռ մեզ հասած տեղեկություններով՝ դիրքորոշումը  վաղուց հստակեցված է՝ դեմ են քվեարկելու։ 

Նշենք, որ «Ելք» խմբակցությունն էլ է դեմ քվերակելու, թեեւ դեռ պաշտոնապես այդ մասին չեն հայտարարել։