News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

The New York Times ամերիկյան պարբերականը Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի վերաբերյալ ակնարկ է հրապարակել:

Թերթը գրում է, որ «Օսմանյան թուրքերի կողմից 20-րդ դարի սկզբին սպանվել է շուրջ 1.5 միլիոն հայ: Այն ինչ պետք է լինի ճանաչված փաստ, սադրիչ թեմա է, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել իրադարձությունները եւ մեկ հարյուրամյակ շարունակ կառույցներին ու կառավարությունները ստիպում է նույնը անել»:

Ֆիլմի ռեժիսոր Ջո Բերլինգերը օգտագործել է Ցեղասպանություն վերապրածների հին կադրերը եւ պատմաբանների գաղափարները, որպեսզի ամբողջությամբ ցուց տա այդ հանցագործությունը: Ֆիլմում ընդգրկված է նաեւ է նաեւ «Խոստում» ֆիլմի դերասանական կազմը:

Ըստ էության «Ոչնչացնելու մտադրությունը» դա զոհերի հիշելու կոչ է, ինչպես իրենց, այնպես էլ մեզ համար:

«Եթե ուզում եք հասկանալ Հարավսլավիային, եթե ցանկանում եք հասկանալ Ռուանդային, եթե ուզում եք հասկանալ այսօր տեղի ունեցած ցանկացած այլ զանգվածային վայրագություն, ապա պետք է ուսումնասիրեք Հայոց ցեղասպանությունը», - ֆիլմի վերջում ասում է մի գիտնական:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմն էկրաններին կհայտնվի նոյեմբերի 11-ից: Այս մասին իր միկրոբլոգում գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: Վերջինս գրել է ֆիլմի երաշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ