News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստում իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով, Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը նպատակաուղղված ընթանալով ընտրված ճանապարհով. «Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Որեւէ ատյան որեւէ ձեւաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը նպատակաուղղված ընթանալով ընտրված ճանապարհով»:

Բաբլոյանն ընդգծել է, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. «Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը եւ երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որեւէ տարբերակով անհնարին եւ անընդունելի է: Բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախեւառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից»:

Անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում իրականացված սահմանադրական փոփոխություններին՝ ՀՀ ազգային ժողովի նախագահը նկատեց, որ դրանք անհրաժեշտ են պետության առավել արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար. «Հանրաքվեի արդյունքում Արցախում եւ Հայաստանում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրի ներքին եւ արտաքին առանձնահատկություններին: Անշուշտ, հետսահմանադրական գործընթացները Հայաստանում եւ Արցախում ունեն ընդհանրություններ եւ առանձնահատկություններ: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել եւ զարգացնել այն՝ համատեղ ջանքերով եւ գործողություններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ