News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին իր վճռական աջակցության մասին եւ բարձր է գնահատում  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար կողմերի հետ միջնորդների համագործակցությունը: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը կատարվել է հոկտեմբերի 16-ին Ժնեւում Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած գագաթնաժողովի արդյունքներով:

«Գագաթնաժողովը կարեւոր ազդանշան էր, որը ցույց տվեց, որ կողմերը պատրաստ են բանակցություններին բարեխղճորեն մասնակցել: Մենք ուրախ ենք, որ նախագահները համաձայնվել են անհրաժեշտ շտապ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, եւ մենք կողմերին կոչ ենք անում հենվել այս դրական խթանի վրա ու զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից»,- նշել է նա:

Դիվանագետը վերահաստատել է կողմերին ուղղված կոչերը միջոցառումների կատարման մասին, որոնցով համաձայնություններ էին ձեռք բերվել անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: «Կողմերը պայմանավորվել էին ընդլայնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը, որը, մեք հույս ունենք, վերջնարդյունքում կարտացոլվի ԵԱՀԿ 2018 թվականի բյուջեում: ԱՄՆ-ն կողմերին նաեւ կոչ է անում աշխատել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծման առաջարկի վրա»,- ընդգծել է դիվանագետը:

Հարիի Քամիանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կասպրշիկին տեղերում իրավիճակի իր գնահատականի համար՝ ընդգծելով, որ «կողմերի միջեւ թափանցիկության եւ վտահության ապահովման համար ձեր ճկուն, ոչ մեծ, բայց շատ արդյունավետ առաքելության աշխատանքը անփոխարինելի է եւ արժանի մեր լիակատար ու անվերապահ աջակցությանը»:

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ավստրիայի նախագահության եւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի սերտ համագործակցությունը համանախագահների միջնորդական ջանքերին եւ իրավիճակի կայունությանն աջակցելու գործում: Մենք նաեւ աջակցում ենք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության ամրապնդման ու երկխոսության ընդլայնման միջոցառումներին, որոնք կօգնեն կայունացնել անվտանգության հետ կապված իրավիճակը եւ բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել: Նրանք, ովքեր երկխոսությանը մասնակցում են, պետք է դա ազատորեն անելու հնարավորություն ունենան՝ տուն վերադառնալիս ճնշումներից չվախենալով:

Ի վերջո, պարոն նախագահ, մենք կիսում ենք կողմերի այն հիասթափությունը, որ այս հակամարտությունն իսկապես չափից ավելի երկար է տեւել, եւ կարծում ենք, որ ստատուս քվոն անընդունելի է: «Միեւնույն ժամանակ, բոլորս համաձայն ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները նախկինի նման խորապես հավատարիմ է հակամարտության հաստատուն եւ խաղաղ կարգավորման որոնման ուղղությամբ կողմերի հետ աշխատելուն՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնց մասնակից պետությունները համաձայն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ինքնորոշում, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ամփոփել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ