News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարծում, որ Իրանի հետ Հայաստանի լավ հարաբերությունները խոչընդոտ են Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում: Այս մասին, իսրայելական i24 news հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Իրանի դերը Մերձավոր Արեւելքում եւ տարածաշրջանում, Նալբանդյանը պատասխանել է. «Մենք ունենք լավ հարաբերություններ հարեւան Իրանի հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Հաշվի առեք, որ մյուս երկու հարեւան երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունենք փակ սահմաններ։ Իրանը, Վրաստանը այն երկու հարեւաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաեւ լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ»:

Իսկ դա չի՞ խոչընդոտում հայ-իսրայելական հարաբերություններին, հարցին էլ արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարեւան որեւէ երկրի հետ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Իսրայելում չկա Հայաստանի դեսպան, Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Մեր կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես, մենք փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացենք Իսրայելում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ