News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՊԵԿ-ի աշխատակիցներից մեկն առեւտրականներից մեկին վրաերթի է ենթարկել: NEWS.am-ի հետ զրույցում առեւտրականներից Արմենը պատմեց, որ այսօր, ժամը 16:30-ի սահմանում ՊԵԿ-ի աշխատակիցները կրկին առեւտրի կենտրոն են գնացել, նրանք շրջել են տարբեր տաղավարներով եւ ստուգումներ իրականացրել: Առեւտրականները նրանց թույլ չեն տվել ստուգումներ իրականացնել եւ ՊԵԿ աշխատակիցներին ուժով հեռացրել են առեւտրի կենտրոնից: Այդ ժամանակ ՊԵԿ աշխատակիցներից մեկը շտապ նստել է մեքենան եւ ցանկացել է հեռանալ, այդ ժամանակ էլ վրաերթի է ենթարկել առեւտրականներից մեկին:

«Մեքենան արագ նստեց, արագ ուզում էր փախչել ու տղաներից մեկին մեքենայի տակ գցեց: Ասում են՝ ոտքերն է վնասվել տեղափոխել են հիավնդանոց»,-պատմեց առեւտրականներից մեկը:

Առեւտրականները նշեցին, որ թույլ չեն տալու, որպեսզի ՊԵԿ աշխատակիցները կրկին մտնեն առեւտրի կենտրոն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Առինջ մոլ»-ի առեւտրականները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ շենքի մոտ: Նրանք պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել:

Տպել
Ամենաշատ