News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար «Силовые машины» ընկերությունը Հայաստան է ուղարկել 236 մՎտ հզորությամբ 2 տուրբոգեներատորներից առաջինը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Մատակարարման փաթեթի մեջ են մտնում նաեւ աջակից համակարգերը, տեխնոլոգիական վերահսկման համակարգերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Силовые машины» ընկերությունը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի համաձայն` որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն Հայաստան։ Նա նշել է, որ հայտարարված մրցույթների արդյունքում լիազորված կազմակերպությունների հետ կնքվել է շուրջ 40 համաձայնագիր, որից 36-ի ֆինանսավորումն արդեն բացված է։ Գումարի շրջանակներում նախատեսվում է մի շարք կարեւոր սարքավորումների մատակարարում, որոնք պետք է տեղադրվեն ատոմակայանում։

Մասնավորապես «Силовые машины» ընկերության մատակարարած սարքավորումների շահագործման հանձնելը նախատեսված է 2018-2019թթ.:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված՝համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային եւ 30 միլիոն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ