News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սիրիահայերն Արցախում պտղաբուծության մեջ հեղափոխական քայլերի են գնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, հավելելով, որ նրանք մշակում եմ, մասնավորապես, ձիթապտուղ, պոմելո, մանդարին, կիվի:

Artsakhtimes-ի փոխանցմամբ, Բերքաձորի տարածքում Ասմարյան եղբայրների կողմից մշակվում են բուսատեսակներ, որոնք պետք է խմբագրեն ոչ միայն այգեգործության վերաբերյալ բոլոր չափանիշները, այլեւ այդ ոլորտում Արցախի ունեցած հնարավորությունների մասին մեր պատկերացումները:

Ձիթապտուղն ու պոմելոն, մանդարինն ու կիվին իրենց լիիրավ բնակիչներ են զգում արցախյան հողում:

«Հայաստանի բոլոր շրջաններում շրջեցի, բայց հարմար տեղ ճիշտն ասած չտեսա, ընկերներս ինձ քաջալարեցին Ղարաբաղ գնալ, բայց ես չէի պատկերացնում, որ այստեղ կարող եմ գտնել իմ երազը»,-նշել է Ասմարյանը:

Նմուշները Սիրիական լաբորատորիաներում են փորձաքննություն անցել. «Սիրայի գյուղատնտեսության պատասխանատուների Ղարաբաղի հողի վերաբերյալ ասել են՝ սա հող չէ, սա գոմաղբ է, այսինքն շատ հարուստ է, մեջն ամեն ինչ կա»,-ասել է Ասմարյանը:

Նրանք նախատեսում են Արցախում նաեւ կակտուս աճեցնել բուժական ու կոսմետիկ նշանակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ