News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Զինծառայողին միացված շնչառական ապարատը հանվել է, նրա մոտ դրական փոփոխություններ կան:

Ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանը բեկորային վնասվածքներ ունի դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում 2017թ. նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ