News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի  բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի  նոյեմբերի 5-ին  կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են Ռ.Մ.-ի կողմից նշված երկու անձանց ընտրակաշառք առաջարկելու մասին:

Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության՝ դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ