News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է «շրջել էջը» եւ ԱՄՆ հետ բարեկամական հարաբերություններ  զարգացնել, սակայն անհրաժեշտ է լուծել անվտանգության ոլորտի հին խնդիրները, մասնավորապես, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի եւ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ:

 Այս մասին ԱԽՏՀ գագաթաժողովի արդյունքներից հետո  լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք, ինչպես գիտեք, հաճախ ու շատ ենք խոսում այդ մասին, պատրաստ ենք շրջել էջը եւ առաջ գնալ, ապագային նայել, լուծել այն խնդիրնրեը, որոնք կապված են ԱՄՆ եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերի հետ», - ասել է Պուտինը:

Նրա կարծիքով՝ երկու երկրների հարաբեչրությունների բնույթն այժմ վկայում է այն  մասին, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն դուրս չեն եկել ճգնաժամից:

 «Տեսեք, մենք կնքել ենք Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը՝ ՀՍԿ-3: Երբ այդ պայամանգիրը կնքվել է, ես Ռուսաստանի նախագահը չէի եւ Թրափն էլ չի մասնակցել այդ փաստաթղթի նախապատրաստմանը, բայց այն գոյություն ունի: Այնտեղ կան հարցեր, որոնք պետք է քննարկել», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ