ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի ապագայում նոր հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հյուսիսային Կորեայի խնդրով, հաղորդում է Bloomberg-ը:
«Մենք հանդիպում կունենանք»,-ասել է Թրամփը: Նրա խոսքով, այս անգամ գագաթաժողովից առաջնորդներն իրենց ուշադրությունը սեւեռել էին Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վրա: