News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քյոլնում, Դյուսելդորֆում, Մայնցում, Բոննում եւ Ռեյնի գերմանական այլ քաղաքներում «տարվա հինգերորդ եղանակն» է սկսվել: Կառնավալի սիրահարերը մեկնարկը նշանավորել են ժողովրդական զանգվածային զբոսանքներով, փոխանցում է DW-ն:

Ռեյնի ավանդական կառնավալը կամ ինչպես Գերմանիայում են անվանում՝ «տարվա հինգերորդ եղանակը», մեկնարկել է նոյեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 11.11-ին: Կառնավալի գլխավոր կենտրոններն են Քյոլնը, Դյուսելդորֆը եւ Մայնցը:

Ըստ ավանդույթի՝ կառնավալն սկսվում է ժողովրդական զանգվածային զբոսանքներով: Կառնավալային հանդերձներով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Քյոլնի, Դյուսելդորֆի, Մայնցի, Բոննի եւ այլ քաղաքների փողոցներ ու հրապարակներ՝ նշելու կառնավալային սեզոնի մեկնարկը, չնայած անձրեւոտ եւ վատ եղանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ