Գերմանական Volkswagen ավտոարտադրողը մտադիր է Beetle-ի հետին հաղորդակով տարբերակ մշակել: Ընկերությունը ծրագրում է ապագայում էլեկտրաքարերի մի ամբողջ հավաքածու թողարկել, փոխանցում է Car.ru պորտալը:
Volkswagen-ի տնօրեններից մեկի խոսքով՝ մտահղացումը դեռեւս ակտիվ քննարկման փուլում է, սակայն եթե թարմացումների թողարկման որոշում ընդունեն, ապա Beetle-ն էլետրական տարբերակ կունենա:
Հեռանկարում ծրագրվում է 15 մոդիֆիկացիա արտադրել, որոնցից 5-ը կթողարկվեն Volkswagen-ի հովանավորությամբ, իսկ մնացյալ 10-ը՝ դաշինքի դուստր կազմակերպությունների մակնիշներով:
Քննարկվող նախագծի իրականացումը նախատեսված է մինչեւ 2025 թվականը: