News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) կուղարկեն աղիքային ցուպիկը (Escherichia coli բակտերիան), փոխանցում է Lenta.ru-ն:

Բեռը տեղափոխող Cygnus տիեզերանավի արձակումը պետք է տեղի ունենա նոյեմբերի 12-ին ԱՄՆ Աերոգնացության եւ տիեզերական տարածքի ազգային վարչությունում (ՆԱՍԱ):

Անձնակազմը կհետազոտի, թե միկրոգրավիտացիան ինչպես է ազդում E.coli-ի բազմացման ունակության վրա: Նշվում է, որ առաքելության շրջանակում կուսումնասիրվի նաեւ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիայի կայունությունը:

ՆԱՍԱ-ից նշել են, որ տիեզերագնացների իմունային համակարգը մկրոգրավիտացիայի պայմաններում թուլանում է, ուստի աղիքային ցուպիկը նրանց համար չափազանց վտանգավոր է: Գիտնականները հույս ունեն փորձի շնորհիվ գտնել երկարատեւ թռիչքների ժամանակ անձնակազմի առողջության պաշտպանության արդյունավետ միջոցները:

Cygnus բեռնատարը նախապես պետք է ՄՏԿ ուղեւորվեր նոյեմբերի 11-ին, սակայն մեկնարկից մեկ րոպե առաջ այն մեկ օրով հետաձգվել է: Պատճառը արձակման հարթակի անմիջական մոտակայքում օդանավի հայտնվելն էր:

Բեռնատար տիեզերանավով տանող հրթիռ Antares-ի մեկնարկի նոր փորձը ծրագրված է նոյեմբերի 12-ի ցերեկը Վիրջինիա նահանգի Վալոփս տիեզերակայանից: Cygnus-ը պետք է ՄՏԿ հասցնի ավելի քան 3 տոննա բեռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ