News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Օքսֆորդշիր կոմսությունում միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ 27-ամյա  Ջոշուա Սաթքլիֆին աշխատանքից հեռացրել են, երբ նա պատահաբար տրանսգենդեր աշակերտին «աղջիկ» է անվանել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Դասի ժամանակ ուսուցիչը մոտեցել է 2 աշակերտների նրանց աշխատանքը ստուգելու համար: Որոշելով նրանց գովաբանել՝ Սաթքլիֆը ասել է. «Լավ աշխատանք է, աղջիկներ»:

Դրանից հետո տրանսգենդեր աշակերտի ընկերուհին նշել է, որ իր ընկերն իրեն որպես «տղա» է նույնականացնում: Այդ ժամանակ ուսուցիչը սխալի համար ներողություն է խնդրել:

Կես տարի հետո նրան անսպասելիորեն աշխատանքից ազատել են: Պարզվել է, որ տրանսգենդեր երեխայի մայրը պաշտոնական բողոք է ներկայացրել: Նշվում է, որ ուսուցիչը երեխայի սեռի հարցում սխալվելով իբր խախտել է «հավասարության քաղաքականությունը»: Դրանից բացի, նրան մեղադրել են, որ նա դա մի քանի անգամ է արել, ինչպես նաեւ իր առարկայի դասավանդման ժամանակ կրոնի հարցեր է քննարկել:

Սաթքլիֆը խոստովանել է, որ նման շրջադարձից ցնցված է, եւ տեղի ունեցողը համեմատել է Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ