Քաղաքական թղթակից Էմմա Վարդին խոսում էր Brexit-ի մասին, երբ նրա ձայնը սկսել են խլացնել անպարկեշտ ձայները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրագրողը մի փոքր դժգոհել է, սակայն շարունակել է ռեպորտաժը, ստուդիայի հեռուստահաղորդավարները եւս հանդարտություն են պահպանել:
Ավելի ուշ BBC-ում պատմել են, որ միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է պանկերների խումբը: Նրանք Վեսթմինսթերի մոտով էին անցնում եւ տեսել են նկարահանող խմբին: Կատակասերները մեքենան կանգնեցրել են լրագրողներից ոչ հեռու եւ միացրել տնքոցների ձայնագրությունը: