Թուրքիայի հարավում տղամարդն ինքնասպան է եղել իր 2 երեխաներին գնդակահարելուց հետո: Այս մասին հայտնում է Haberturk-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սա տեղի է ունեցել Անթալիայի նահանգի Աքսու գավառում: Սպանված երեխաները 3 եւ 5 տարեկան էին: Քննիչները պարզում են տեղի ունեցածի պատճառները: