News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը եւ շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը երկրի վարչապետ Թերեզա Մեյին խորհուրդ են տվել կառավարության անդամներին կարգապահության ընտելացնել եւ Բրյուսելին ԵՄ-ից դուրս գալու հարցում խիստ պահանջներ ներկայացնել, հայտնում է Mail on Sunday պարբերականը:

Խիստ ձեւակերպումներով հրահանգները շարադրված են նամակում՝ հասցեագրված անձամբ Մեյին, բայց նաեւ հայտնված պարբերականի տրամադրության տակ:

Նախարարները Բրիտանիայի վարչապետին կոչ են անում «ընդգծել իր վճռականությունը» Բրյուսելի հետ հարաբերությունները լիովին խզելու հարցում, մասնավորապես՝ հաստատել ԵՄ-ից դուրս գալուց հետո անցումային ժամանակահատվածի ավարտման վերանայման չենթակա վերջնական ժամկետ՝ 2021 թվականի հունիսի 30: Ջոնսոնը եւ Գոուվը պնդում են, որ կառավարության բոլոր անդամները Brexit-ի հարցում պետք է հետեւեն միանման խիստ ուղղությանը՝ «անկախ հանրաքվեի ժամանակ իրենց նախնական դիրքորոշումից», ըստ որում՝ խորհուրդ չի տրվում հանձնարարված ուղղությանը հակասող կարծիք արտահայտել ո՛չ պաշտոնական հայտարարություններում, ո՛չ մասնավոր զրույցներում: Նամակի հեղինակները նաեւ քննադատում են հարցին ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի մոտեցումը, որը կարծում է, որ միությունից առանց նոր համաձայնագրի հասնելու դուրս գալը խափանում է ԵՄ-ի հետ «անկեղծ համագործակցության» սկզբունքները: Նախարարները Մեյին առաջարկել են իրեն հարմար ժամի հանդիպել եւ հարցը քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ