News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դամասկոսը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել  ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի «ռազմական հանցագործությունները» դադարեցնելու համար, նշված է լրատվամիջոցների համար Սիրրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 11-ին կոալիցիայի օդանավերը Դեր Զոր նահանգում հարվածել են Իրաքի սահմանին գտնվող Դուեյժի գյուղին, զոհվել է 10 խաղաղ բնակիչ:

«Սիրիայի կառավարությունը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում անհապաղ կասեցնել այդ ապօրինի կոալիցիայի հրեշավոր հանցագործությունները անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ եւ միջոցներ ձեռնարկել կանխելու սիրիացի ժողովրդի եւ Սիրիայի ինքնիշխանության դեմ հանցագործությունները»,- նշված է փաստաթղթում:

ԱԳՆ-ում շեշտել են, որ կոալիցիայի գործողություններն ուղղված են ԻՊ դեմ պայքարում Սիրիայի բանակի եւ նրա դաշնակիցների համար խոչընդոտների ստեղծմանը:

«Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտում է «միջազգային կոալիցիայի» գործողությունները եւ ռազմական հանցագործությունները, որոնք նրանք Սիրիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացնում են Դեր Զորի եւ Ռաքայի նահանգներում»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия
Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում...
Ամենաշատ