News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի անկախության հռչակման փորձերի շուրջ ստեղծված վիճակը հանգեցրել է տարածաշրջանի բնակիչների մոտ հոգեկան խանգարման, հայտնում է Diari de Tarragona–ն։

Կատալոնիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Տարագոնայի հոգեբանները հայտնել են, որ վերջին 2 ամսում  իրենց սկսել են ավելի հաճախ դիմել հուզական խանգարումներից բողոքող մարդիկ։ Տարածաշրջանի բնակիչները նաեւ բողոքում են զայրույթի նոպաներից եւ վախի զգացողությունից։

Դեղատներում կտրուկ նվազել է պահպանակների վաճառքն ու աճել հանգստացնող դեղամիջոցների ու քնաբերի պահանջարկը։

Տարագոնայի հոգեբանների կոլեգիայի նախագահ Ժաումե Դեսկարեգան մեկնաբանել է իրավիճակը. «Երբ մենք կենտրոնանում ենք մեր կյանքի միայն մեկ ոլորտի վրա, մյուսները թերի են մնում։ Բարդ իրավիճակները կարող են ազդել լիբիդոյի վրա, դա կարող է վնասել այլ մարդկանց հետ մեր հարաբերություններին»,– ասել է նա։

«Միգուցե անկախության հռչակման շուրջ գործընթացները չեն հոգեբանին այցելելու հիմնական պատճառները, սակայն վերջին հաշվով այդ իրավիճակն իր մասին հիշեցնում է։ Այն մտահոգությունների առիթ է տալիս։ Մարդիկ մտածում են, որ այդ փոփոխությունները կանդրադառնան իրենց կյանքի վրա։ Մենք գիտենք, որ կատարվածը ընտանեկան, ընկերական եւ աշխատանքային հարաբերություններում խնդիրներ է ստեղծում»,– ասել է Դեսկարեգան։

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին 70 կողմ, 10 դեմ եւ 2 ձեռնպահ ձայնով կողմ էր քվեարկել Իսպանիայից անկախանալուն։

Իսպանիայի Սենատն իր հերթին քվեարկել էր Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու օգտին, որը կասեցնում է Կատալոնիայի ինքնիշխանությունը։ Նույն օրը Իսպանիայի վարչապետը ցրել էր Կատալոնիայի խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել։

Իսպանիայի կառավարության պաշտոնական թերթում հաղորդումից հետո Կատալոնիայի կառավարումն անցել է Մադրիդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ