News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսուհետեւ ԱՄՆ բանակն իր շարքերը կարող է ընդունել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող նորակոչիկներին, հայտնում է USA Today-ը:

Ամերիկյան բանակում հիմա կարող են ծառայել նաեւ ալկոհոլի եւ թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեցող, դեպրեսիայով տառապող մարդիկ, ինչպես նաեւ ինքնավնասմամբ զբաղվողները (առանց ինքնասպանության նպատակի ներքին պատճառներով իրենց մարմնի դիտավորյալ վնասում):

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել օգոստոսին, սակայն դրա մասին հրապարակայնորեն չէր հայտարարվում: USA Today-ի կարծիքով՝ արգելքի չեղարկումը կապված է այն հանգամանքի հետ, որ 2018 թվականի սեպտեմբերին ամերիկյան բանակը պետք է 80 հազար նորակոչիկների հավաքագրի, քանի որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ընդլայնել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:

Անցյալ տարի, երբ անհրաժեշտ էր հավաքագրել 69 հազար նորակոչիկների, ԱՄՆ Զինված ուժերում թույլ էր տրվել երիտասարդների ընդունել, որոնք նախկինում մարիխուանա էին օգտագործել, ինչպես նաեւ ընդունելության փորձարկումներում վատ ցուցանիշներ էին ունեցել: Բանակի շարքեր ընդունվել ցանկացողներին նաեւ ֆինանսական աջակցություն է առաջարկվել:

ԱՄՆ ԶՈւ-ում հոգեկան խնդիրներ ունեցողներին ծառայել թույլ տալու որոշումը այն հանգամանքով են պատճառաբանել, որ հիմա բանակը հասանելիություն ունի յուրաքանչյուր հնարավոր նորակոչիկի վերաբերյալ բժշկական տեղեկատվության ավելի մեծ քանակության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ