News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) եւ նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Շվեդիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովիից NEWS.am-ին հայտնում են, որ Շվեդիա կատարելիք այցի շրջանակում նոյեմբերի 14-ին նախատեսված է ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը Շվեդիայի ԵՄ եւ առեւտրի հարցերով պետքարտուղար Օսքար Սթենսթրոմի հետ:

Նույն օրը  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես բանախոս, Յարլ Հյալմարսոնի հիմնադրամում կմասնակցի «Հայաստանի արտաքին քաղաքականություն. մարտահրավերներ եւ հորիզոններ» թեմայով սեմինարին:

Շվեդիայի Թագավորություն կատարելիք այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի Թագավորության խորհրդարանի խոսնակի երկրորդ տեղակալ պարոն Բյերն Սոդերի, ավելի ուշ նաեւ ԵՄ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ:

Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հանդիպումը Յարլ Հյալմարսոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը այցի շրջանակում հանդիպումներ կունենան նաեւ ԵԺԿ-ի եւ ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող Շվեդիայի կենտրոնամետ կուսակցությունների միջազգային քարտուղարների հետ:

Նոյեմբերի 16-ին Շվեդիայի Թագավորությունից ՀՀ ԱԺ պատվիրակությունը կժամանի Ֆինլանդիայի Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա Ֆինլանդիայի արտաքին գործերի պետքարտուղար Պիտեր Ստենլունդի հետ: Նույն օրը նախատեսվում է նաեւ ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ֆինլանդիայի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպումներ կունենան ԵԺԿ անդամ հանդիսացող «Ազգային կոալիցիա  կուսակցություն» եւ ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող «Կենտրոնական կուսակցություն» խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:

Նոյեմբերի 17-ին Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը՝ որպես բանախոսներ, Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում կմասնակցեն «Հայաստան եւ Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ