News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսում մանրակրկիտ հանրային լսումներ անցկացնել` լիովին բացահայտելու ամերիկյան ժողովրդավարական ինստիտուտների վրա Թուրքիայի միջամտության դեպքերը:

Այս առնչությամբ, Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մինչ զեկույցներ են հրապարակվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության հատուկ խորհրդական Ռոբերթ Մյուլլերը նոր մեղադրանքներ կներկայացնի հնարավոր փոխգործակցության սխեմայի հետաքննությունից հետո, երբ Ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլիննը 15 միլիոն ԱՄՆ դոլար պետք է վճարվեր քողարկված կերպով Թուրքիայի պահանջները կատարելու համար, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է անում Կոնգրեսում մանրակրկիտ հանրային լսումներ անցկացնել` լիովին բացահայտելու այս հարցերը:

Անցյալ տարի Ֆլինին արդեն 530 հազար դոլար էր վճարվել այն աշխատանքի դիմաց, որ ինչպես Արդարադատության նախարարությունն է հայտարարում, իրականացվել էր հօգուտ Թուրքիայի կառավարության եւ ժամանակին չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

Համագումարը շարունակ մատնանշել է ամերիկացի պաշտոնյաների ու ԶԼՄ-ների վրա քողարկված ազդեցություն ունենալու Թուրքիայի փորձերն՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ կոչ է արել այդ կապակցությամբ հետաքննություն անցկացնել: Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության եւ կառավարության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս) 2017թ. հունիսին The Hill պարբերականում «Արդյոք Մայքլ Ֆլինին Թուրքիայի վճարած գումարները հետաձգեցին մեր ռազմական գործողություններն ԻԼԻՊ-ի դեմ» վերնագրված կարծիք-հոդվածում հայտարարել է, որ «Թուրքիային վերաբերող հարցերը, սակայն, շատ հստակ բացահայտում են, թե ինչպես անձնական նկատառումները կարող էին մեր ազգային շահերից բարձր դասվել»:

Բացի այդ, Համագումարը նաեւ մատնանշել է Ադրբեջանի փորձերը խաթարել արեւմտյան ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները միլիարդների միջոցով, որ վերջինս ծախսել է «Լվացքատան սխեմայում» [պաշտոնյաների] լռություն գնելու համար: Հետաքննություններն այժմ հաջողություն են ունենում: Համագումարը նաեւ որոշակի հաջողություններ է գրանցել Թուրքական եւ Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին միացած կոնգրեսականներին վերջիններից դուրս գալու կոչի հետ կապված:

«Թուրքիայի պահանջները կատարելու դիմաց Մայքլ Ֆլինին տրված գաղտնի վճարումների մասին վերջին լուրերն ընդամենը սառցաբեկորի գագաթն են», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը: «Թուրքական եւ ադրբեջանական ապօրինի փողերը հոսել են Վաշինգտոն, եւ մենք պարտավոր ենք անմիջապես դադարեցնել այս կոռումպացված գործելակերպը: Մանրակրկիտ հետաքննություններից եւ մեղադրանքներից զատ, անհրաժեշտ է հանրային լսումների եւ օրենսդրական բարեփոխումների միջոցով ավելացնել հաշվետվություններն ու տույժերը՝ թույլ չտալու այն պաշտոնյաներին, ովքեր կարող են գնվել աշխարհի Էրդողանների եւ Ալիեւների կողմից, ահաբեկել Ամերիկյան կառավարությունը», – ավելացրել են նրանք:

«Կոնգրեսականները չպետք է թույլ տան, որ նրանց անունները կապվեն նման կոռումպացված եւ ավտորիտար վարչակարգերի հետ: Հաշվի առնելով քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը՝ վտանգավոր արատավոր վարքագիծը, Հայոց ցեղասպանության ժխտումը եւ Ադրբեջանի կողմից ԻՊ-ի ոճով գլխատումների ու այլ հարձակումների վերջինիս սատարումը, վաղուց ժամանակն է, որ կոնգրեսականները դադարեցնեն իրենց անդամակցությունը Կոնգրեսի Թուրքական եւ Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ