News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

2000 թվականից սկսած միջազգային ճանաչում ունեցող առաջատար եւ հայտնի գիտնականների մեծ թվով հայտարարություններ են եղել, որ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները վտանգ են ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու առողջության համար: Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ վտանգների զգալի մասն իրեն զգացնել կտա որոշ ժամանակ անց: «Մենք ցանկանում ենք, որ լոլիկն ավելի ցրտադիմացկուն լինի: Սկսում ենք բնության մեջ փնտրել այն տեսակը, որը ցրտի նկատմամբ ավելի կայուն է: Դա ձուկն է… Ցրտակայունության համար պատասխանատու նրա գենը հանում եւ փոխանցում են լոլիկին վիրուսների եւ բակտերիաների օգտագործման ճանապարհով»,- պարզաբանեց Դանիելյանը՝ հավելելով, որ ձկան հանդեպ ալերգիա ունեցո մարդը չի կարող օգտագործել լոլիկի այդ տեսակը, քանի որ այն կարող է իր մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Կարինե Դանիելյանն հատուկ շեշտեց, որ սնունդի մեջ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) մթերքներ օգտագործելիս դրանց մեջ ներդրված գեները կարող են ընկնել աղիներում գտնվող բակտերիաների մեջ, այնտեղից անցնել մարդու արյան մեջ, որը կարող է հանգեցնել հղի կանանց պտղի փոփոխությունների, ինչը գիտությամբ լիովին ապացուցված փաստ է: Դրանից բացի, այս նյութերը քաղցկեղածին են եւ քաղցկեղ են առաջացնում: «Սա նույնպես լաբորատոր պայմաններում ապացուցվել է: Դրանք մուտագեներ են եւ կարող են հաջորդ սերունդների մոտ բացասական փոփոխություններ առաջացնել»,- դժգոհեց Դանիելյանը՝ հավելելով, որ ԳՄՕ-ն նաեւ հակաբիոտիկների նկատմամբ կայուն ռեակցիա է առաջացնում:

Բնապահպանի խոսքով՝ Հայաստանի ԳԱԱ անցկացրած հետազոտություններով պարզվել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների հիմնական բաժինը մեր երկրում բաժին է ընկնում լոլիկին եւ պղպեղին:

Կարինե Դանիելյանն ընդգծեց, որ Հայաստանում օրենսդրության մակարդակում ԳՄՕ-ի կիրառման սահմանափակումներ չկա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել