Նոյեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 38-ամյա Սասուն Մ.-ն, 62-ամյա Ժանետա Մ.-ն, 33-ամյա Հերիքնազ Հ.-ն, 11-ամյա Ժաննա Մ.-ն եւ 12-ամյա Վիգեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են, նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Դդմաշեն գյուղի իրենց տանը` անհայտ հանգամանքներում:
Կատարվում է քննություն: