News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը. հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա ծառայության արդիականացման եւ բարեփոխման ճանապարհային քարտեզը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ արդիականացման արդյունքում Հիդրոմետ ծառայությունը պետք է կարողանա որակյալ ծառայություններ մատուցել հանրությանը:

Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի ղեկավար Վլադիմիր Ցիրկունովն էլ իր խոսքում շեշտեց, որ Հիդրոմետ ծառայության հզորացումը պետք է դիտարկել որպես ընդհանուր հանրային շահ:

Մասնավորպես ճանապարհային քարտեզով նախատեսվում է տեխնիկակական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն կբարելավվի Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացվող Հիդրոմետ ծառայության աշխատակիցների վերապատրաստումը որակյալ կադրային բազա կստեղծի հետագա բարեփոխումների համար:

Նախատեսվում է 2018թ. գարնանը կազմակերպել միջազգային դոնորների համաժողով` Հիդրոմետ ծառայության արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Տպել
Ամենաշատ