News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԻՆ-ն իր օգնությունն է առաջարկել Իրանին աղետի հետեւանքների վերացման գործում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը

«Հայկական քաղաքային  որոնողափրկարարական թիմը բերված է բարձր պատրաստականության: Այս թիմը ունի ՄԱԿ-ի հովանու ներքո տրամադրվող INSARAG միջազգային որոկավորում, որով, ի դեպ, տարածաշրջանում հայկական թիմը միակն է։ Թիմում ներառված են 47-50 հոգի։ Սպասում ենք իրանական կողմի պատասխանին։ Եթե նրանց կողմից պատասխան ստացվի, որ օգնություն պետք է, թիմը միանգամից կմեկնի Իրան՝ օգնություն տրամադրելու»,- նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը անցել է 330-ից, տուժածների թիվը հասել է շուրջ 3950-ի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Ամենաշատ