News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեգակի վրայի բծերի թիվը սրընթաց նվազում է, պարզել են աստղագետները: Ներկայումս Երկրագնդին ուղղված Արեգակի կողմում ոչ մի բիծ չի նկատվում, ինչը վկայում է արեգակնային ակտիվության նվազման մասին: Այս մասին հայտնում են ՌԳԱ Ֆիզիկական ինստիտուտին առընթեր Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետները, փոխանցում է Gazeta-ն: 

Արեգակի վրայի բծերը արեգակնային ակտիվության հիմնական բնութագրական նշանն են: Դրանց թիվն այն գլխավոր չափանիշն է, ըստ որի չափվում է 11-ամյա արեգակնային ցիկլը. 11 տարին մեկ բծերի թիվն առավելագույնի է հասնում, իսկ այս ժամանակաշրջանի միջակայքում աստիճանաբար նվազում է մինչեւ նվազագույն նիշ՝ արեգակնային նվազագույնի: Աստղագետների հաշվարկներով՝ դրան կհասնենք 2018 թվականի վերջին-2019 թվականի սկզբին: Այդ պահին Արեգակի մագնիսական էներգիան ամբողջությամբ կզորայանա, եւ աստղը կվերածվի գրեթե իդեալական համաչափ օբյեկտի՝ առանց որեւէ առանձնահատկության: Արեգակն այս վիճակում կմնա գրեթե մեկ տարի, որից հետո մագնիսական դաշտը դարձյալ կակտիվանա, եւ բծերը կհայտնվեն՝ վկայելով արեգակնային ակտիվության վերսկսման մասին:

Արեգակնային ակտիվության նվազումն առաջացնում է գիտնականների մեծ հետաքրքրությունը, քանի որ նախկինում հայտնաբերվել է կլիմայի փոփոխությունների հետ կապված այս ժամանակաշրջանների համահարաբերակցություն: Մասնավորապես՝ վերջին փոքր սառցե դարաշրջանը համընկել է Մաունդերի նվազագույնի հետ՝ 1645-1715 թվականներին տասնամյակներ տեւած արեգակնային ակտիվության նվազում: Ի դեպ, դրանից հետո ակտիվության փոփոխությունների մեջ խափանումներ չեն դիտվել: Հիմա փոփոխությունները տեղի են ունենում նախորդ 11-ամյա ցիկլերին դիտված փոփոխություններին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ