News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի  համատեղ   հայտարարությունից հետո,  թե Սիրիայի հակամարտությունը  ռազմական լուծում չունի, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին առաջարկել է Սիրիայից հանել իրենց զինվորական քանակակազմը։ Այդ մասին երկուշաբթի Ստամբուլում դեպի Ռուսաստան թռիչքից առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 «Ինձ դժվար է հասկանալ այդպիսի հայտարարությունները։ Սակայն, եթե ռազմական լուծումը իրավիճակից ելք չէ, ապա նրանք, որոնք խոսում են այդ մասին, պետք է հանեն իրենց զորքը Սիրիայից», - ասել է Էրդողանը։

Համատեղ հայտարարությունն արվել էր նոյեմբերի 11-ին Դանանգում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի հետնաբեմում, Պուտինի ու Թրամփի կողմից։ Փաստաթղթում ասվում է, որ  «նախագահները համաձայնվել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, նրանք հաստատել են, որ քաղաքական հակամարտության վերջնական կարգավորումը պետք է գտնվի ժնեւյան գործընթացի շրջանակներում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 որոշման համապատասխան»։

Պուտինն ու Թրամփը նաեւ ընդգծել են նախագահ Բաշար ալ Ասադի վերջերս արած հայտարարությունը՝ ժնեւվյան գործընթացին, սահմանադրական բարեփոխումներին եւ ՄԱԿ ԱԽ-ի 2254 որոշման համապատասխան ընտրություններին հավատարիմ մնալու  մասին։ Համատեղ հայտարարության տեքստի համաձայն՝ երկրների առաջնորդները հաստատել են, որ «տվյալ քայլերը ենթադրում են ՄԱԿ ԱԽ-ի 2254 որոշման ամբողջական կատարում՝ ներառյալ սահմանադրական բարեփոխումներն ու ազատ եւ արդար ընտրությունները, որոնք կանցկացվեն ՄԱԿ-ի հսկողության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ