News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի  կարգավիճակի մասին» օրինագիծը արտագաղթի նոր տեմպերի սկիզբ կդնի։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

«Արդեն մարդիկ իրենց մինչեւ 18 տարեկան երեխաներին երկրից դուրս են հանում, որ չծառայեն։ Արտագաղթն նոր թափ է առնում այս օրենքով։ Իսկ ինչ վերաբերում է գիտությանը, ապա պետք է ասել, որ  գիտության զարգացումը պետք է ունենա հիմք, այսինքն՝ պետք է ներդրում արվի այդ ոլորտում։ Նկատենք՝ մեր հայտնի, աշխարհահռչակ գիտնականները դրսերում են»,-նշեց նա։

Պապյանի խոսքով, մյուս վտանգը այն է, որ չնայած օրենքը լավ մղումներ ունի, բայց չի հաջողվելու օրենքով իրականացնել արդարությունը, զարտուղի ճանապարհներ կգտնվեն։ «Պետք է ընդունվի առաջարկ, որ, օրինակ, ովքեր չեն ծառայել, հնարավորություն չունենան որոշակի պաշտոններ ստանձնել»,-ընդգծեց նա։

Պապյանի մտահոգություն հայտնեց մեկ այլ խնդրի շուրջ եւս՝ «Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում, մենք շարունակում ենք բանակը ամրացնել մարդկանցով, մինչդեռ ամենակարեւոր կորուստները հենց մարդկային կորուստներն են։ Այդ առումով Ադրբեջանը ունի առավելություն, այն առումով, որ այնտեղ շեշտը դրվում է տեխնլոգիաների վրա»։

Նրա խոսքով, բանակի ներսում արդարությունը եւս կարեւոր է։ «Օրինակ, այժմ բանտերը պետք է լցված լինեին ապրիլյան պատերազմի համար դատապարտված գեներալներով ու սպաներով։ Կամ  մի ուրիշ հանգամանք՝ Շուշին ազատել են 1800 հոգի, բայց Շուշիի ազատագրման մեդալ ունեն 3000 հոգի»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ