News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ից Երեւան քաղաքի Մալաթիայի-Մեծարենցի, Մանանդյան-Նիզամի, Գաջեգործների 1-ին ու 3-րդ, Չեխովի-Շեւչենկոյի եւ Բուռնազյան-Միչուրինի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում բոլոր ուղղություններից տրանսպորտային միջոցներին կարգելվի առանց կանգառ կատարելու մուտք գործել նշված խաչմերուկների տարածք, որի համար խաչմերուկ մուտք գործող բոլոր ուղղություններով կտեղադրվեն 2.5՝ «Երթեւեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ եւ կկատարվեն համապատասխան գծանշումներ:

Տպել
Ամենաշատ